Մատչելիության հղումներ

Պուտինը դեռ չի հայտարարել 2024-ի ընտրություններին մասնակցելու մասին․ Պեսկով


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեռ չի հայտարարել ընտրություններին մասնակցելու մասին, ըստ ՏԱՍՍ-ի, այսօր հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Reuters-ը, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ Պուտինը որոշել է մասնակցել 2024 թվականի մարտին կայանալիք նախագահական ընտրություններին։

«Պուտինը դեռ որևէ հայտարարություն չի արել այս հարցի վերաբերյալ, նույնիսկ բուն գործընթացի մասին դեռ պաշտոնապես չի հայտարարվել», - ասել է Կրեմլի խոսնակը:

Ենթադրվում է, որ ՌԴ նախագահական ընտրությունները կանցկացվեն 2024 թվականի մարտի 17-ին։ Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատը՝ Դաշնային խորհուրդը դեկտեմբերին պաշտոնապես կորոշի նախագահական ընտրությունների օրը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG