Սկոպյեում Հայաստանի արտգործնախարարը Եվրամիության բարձր ներկայացուցչի հետ հանդիպմանը քննարկել է Հայաստան- Եվրամիություն գործընկերության օրակարգի ընդլայնման հարցեր։ Պաշտոնական Երևանի փոխանցմամբ՝ անդրադարձել են ՀՀ-ԵՄ հավակնոտ օրակարգի կյանքի կոչման քայլերին։
Այս հանդիպումը հաջորդում է Եվրամիությունից Հայաստան հատուկ պատվիրակության այցին, որը Երևանում 3 օր քննարկեց ԵՄ-ՀՀ կապերի խորացման և ամրապնդման ուղղությունները։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
ԵՄ պատվիրակությունը Հայաստանում է. նպատակը կապերի խորացումն էԵվրամիության փաստահավաք պատվիրակության հետ հանդիպած քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանի խոսքով՝ խմբի այցը պայմանվորված էր Երևանի հետ ջերմացող և Բաքվի հետ լարված հարաբերություններով։
«Այս համատեքստում Հայաստանը շատ ավելի կարևոր է, բայց ինչ է հաջորդում՝ արդեն մեծ տնային առաջադրանքն է։ Այժմ Հայաստանի հերթն է ձևակերպելու կարիքները, շատ հստակ ու կոնկրետ ցանկ կարիքների` Եվրամիության կողմից Հայաստանի բարեփոխուներին աջակցելու վերաբերյալ», - նշեց Կիրակոսյանը։
Ըստ Եվրամիության պատվիրակության հաղորդագրության՝ Եվրոպական միությունը լրացուցիչ կուսումնասիրի Եվրոպական խաղաղության շրջանակի միջոցով Հայաստանի զինված ուժերին ոչ մահաբեր ձևաչափի աջակցությունը, սակայն զինատեսակ բառը հաղորդագրությունից բացակայում է։
«Եվրամիությունը կարող է առաջարկել անվտանգային, ոչ ռազմական աջակցություն։ Հենց անվտանգության ոլորտում էլ արդեն տեսնում են ծրագրերի ընդլայնման հնարվորություն, ինչպես դիրտորդական առաքելության ընդլայնումն է։ Հայաստանը պաշտպանական ոլորտի բարեփոխումներից բացի, այլ մեծ կարիքներ ևս ունի անվտանգության հարցերում, հենց այստեղ էլ Եվրամիությունը կարող է օգտակար լինել։ Միակ խնդիրը Մոսկվայի արձագանքը կարող է լինել, մտահոգությունները Մոսկվայի, ոչ թե Բաքվի հետ են կապված։ Արևմուտքը և ԵՄ-ն այլևս համբերություն չունեն հանդուրժելու Ադրբեջանի հռետորաբանությունը», - ասաց քաղաքագետը։
«Ոչ մահաբեր ձևաչափ» ձևակերպումը, Կիրակոսյանի խոսքով, նշանակում է անվտանգային աջակցություն՝ պաշտպանական ունակությունները զարգացնելու համար։
Մինչև Եվրամիության պատվիրակության այս հայտարարությունը, միության անդամ Ֆրանսիան Հայաստանի հետ մեկ ամիս առաջ արդեն ստորագրել է ռազմատեխնիկական համագործակցության պայմանագիր ստորագրեց։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանն ու Փարիզը ռազմական ոլորտում համագործակցության պայմանագրեր ստորագրեցինԵվրամիության փաստահավաք խմբի այցից հետո նաև հայտարարվեց, որ Բրյուսելը կշարունակի աջակցությունը արդարադատության և ոստիկանության ոլորտների բարեփոխումներին:
Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում քաղաքական խոստումները լավատեսական են. Նավասարդյան
Այս պահին Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում քաղաքական խոստումները լավատեսական են, նկատում է Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ Բորիս Նավասարդյանը, սակայն, ըստ նրա, պետք է հայտարարությունները տարանջատել բարեփոխումների իրական գործընթացներից։
«Գալու է մի պահ, երբ քաղաքական խոստումները, քաղաքական ծրագրերը, քաղաքական հայտարարությունները, որոնք իրոք շատ լավատեսական են այս պահին, բախվելու են այնպիսի խնդրի, որի վրա անհրաժեշտ աշխատանքներ ու անհրաժեշտ գործողություններ չեն կատարվում», - նշեց Նավասարդյանը:
Երևանի մամուլի ակումբը դիտարկել է ԵՄ-Հայաստան համագործակցության առաջընթացը և նկատում են՝ անգամ 2 կողմերի գործընկերության համաձայնագրով՝ ՍԵՊԱ-ով սահմանված բարեփոխումների մեծ մասը դեռ չի իրականացվել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԵՄ-ն կուսումնասիրի Հայաստանի զինված ուժերին ոչ մահաբեր ձևաչափի աջակցությունը«Դա վաղ թե ուշ խոչընդոտելու է նաև քաղաքական ծրագրերի իրականացմանը, քանի որ Եվրամիությունն իր գործընկերների հետ ունի շատ ինստիտուցիոնալ բնույթի հարաբերություններ: Դա կապված է նրանով նաև, որ դա բարդ բյուրոկրատական կառույց է և միայն քաղաքական որոշմամբ բազմաթիվ կարևոր հարցեր չեն կարող լուծվել: Զուգահեռ պետք է արվեն բավականին ինտենսիվ, պրակտիկ գործողություններ», - ընդգծեց Բորիս Նավասարդյանը:
Խոսքն ամենատարբեր ոլորտներում Հայաստանի ստանձնած պարտավորությունների իրականացման մասին է՝ տրասնպորտային համակարգերի բարեփոխումից մինչև վերականգնվող էներգետիկա։ Ըստ Նավասադյանի՝ բարեփոխումներն այսպիսի տեմպով շարունակելու դեպքում անկախ 2 կողմերի քաղաքական կամքից ու հարաբերությունների կարգավիճակից, Երևանը պարզապես կարող է բախվել անհաղթահարելի պատնեշի։