Իսրայելի և «Համաս»-ի հակամարտության հարցով նոյեմբերի 29-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարձր մակարդակի նիստում Թուրքիան կներկայացնի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը:
«Համաս»-ը Միացյալ Նահանգների և Եվրամիության կողմից ահաբեկչական կազմակերպություն է ճանաչվել:
«Ֆիդանը Նյու Յորքում մի շարք հանդիպումներ կունենա Գազայի հատվածում կարգավորման նախարարական խմբի ներկայացուցիչների հետ, որը ստեղծվել է Սաուդյան Արաբիայում նոյեմբերի 11-ին գումարված Իսլամական համագործակցության կազմակերպության և Արաբական պետությունների լիգայի գագաթնաժողովից հետո»,- ասվում է Թուրքիայի ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Նոյեմբերի 28-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ հեռախոսազրույցում ասել է, թե Իսրայելը խախտում է միջազգային օրենքները Գազայի հատվածում: