Երկու երկրների միջև քաղաքական երկխոսության օրակարգին և առանցքային ոլորտներում գործնական համագործակցությանն առնչվող հարցեր են քննարկել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը և Ֆրանսիայի ԱԳՆ Եվրոպայի հարցերով պետնախարար Լորանս Բունը այսօր Սկոպյեում ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակում կայացած հանդիպման ժամանակ:
Հայաստանի ԱԳՆ լրատվական վարչության փոխանցմամբ՝ զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի, առկա մարտահրավերների շուրջ: Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ իրականացվող քայլերին: Միրզոյանն ընդգծել է, որ գործընթացն առաջ տանելու հնարավորությունն օգտագործելու նպատակով Հայաստանն անցյալ շաբաթ Ադրբեջանին է փոխանցել երկկողմ համաձայնագրի նախագծի առաջարկությունների փաթեթը:
Հայաստանի ԱԳ նախարարը և Ֆրանսիայի պետնախարարը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգային հարցերը, բազմակողմ հարթակներում համագործակցության հեռանկարները, ասված է պաշտոնական հաղորդագրությունում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Սկոպյեում Միրզոյան - Բայրամով հանդիպում չի նախատեսվումՄիրզոյանը և Բորելը քննարկել են Հայաստան-Եվրամիություն գործընկերության օրակարգի ընդլայնման հարցերըՄիրզոյանն ու Բլինքենը հանդիպել են Սկոպյեում, քննարկել հայ-ադրբեջանական կարգավորման զարգացումները