Սկոպյեում ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում չի նախատեսվում: Այս մասին «Ազատությանը» փոխանցեց Հայաստանի ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:
Հայաստանի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանը նախօրեին է մեկնել Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք, որտեղ արդեն մի շարք հանդիպումներ է ունեցել, այդ թվում՝ Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, Եվրամիության արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ:
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն այսօր է մեկնել Սկոպյե: