Մատչելիության հղումներ

«Հիանալի զրույց նախագահ Մակրոնի հետ»․ ՀՀ վարչապետը՝ Ֆրանսիայի նախագահի հետ հանդիպման մասին


Հիանալի զրույց նախագահ Մակրոնի հետ․ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսպես է գնահատել Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ երեկվա հանդիպումը։

X-ի իր էջում Հայաստանի վարչապետն ընդգծել է, որ քննարկել են բացառիկ բարեկամական հարաբերությունների խորացումը, երկկողմ օրակարգի հարցեր, համագործակցությունը ԵՄ-ի հետ, ինչպես նաև Հարավային Կովկասում տիրող իրավիճակը։

Փաշինյանը երեկ է մեկնել Փարիզ, հանդիպել Մակրոնի հետ։ Հանդիպումից հետո Հայաստանի վարչապետի գրասենյակը հաղորդեց, որ կողմերը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր: Շեշտվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում Գրանադայի քառակողմ հայտարարության մեջ տեղ գտած սկզբունքների կարևորությունը:

Փաշինյանն ու Մակրոնն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից հարյուր հազարից ավելի բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրներին, իրականացվող քայլերին: Կարևորվել է միջազգային հանրության օժանդակությունը առկա խնդիրների լուծման գործում:

XS
SM
MD
LG