Իսրայելը պատրաստ է երկարաձգել ներկայիս զինադադարը, բայց երբ այն ավարտվի, Իսրայելի պաշտպանության բանակը ցամաքային գործողությունները կվերսկսի ամբողջ ուժով, ըստ Times of Israel-ի, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ զրույցում ասել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
«Մենք տուն բերեցինք պատանդների ևս մեկ խմբի՝ երեխաների և կանանց, ամբողջ ազգը հուզված է, երբ տեսնում է ընտանիքների վերամիավորումը»,- ասել է Նեթանյահուն տեսաուղերձում։
Նա նաև նշել է, որ չորսօրյա զինադադարը կարող է երկարաձգվել, որպեսզի ավելի շատ պատանդներ ազատ արձակվեն՝ «յուրաքանչյուր օր ևս 10 հոգի»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գազայում չորսօրյա հրադադար է հաստատվելԱրևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Համաս» խմբավորումը նույնպես պատրաստակամություն է հայտնել շարունակել զինադադարը, ասվում է ծայրահեղականների հայտարարությունում։
Ըստ The Wall Street Journal-ի՝ Իսրայելի և «Համաս»-ի բանակցողները հույս ունեն, որ Գազայի հատվածում ժամանակավոր հրադադարը կարող է երկարաձգվել ևս չորս օրով, և զինյալները կազատեն ևս 40-50 պատանդների:
Նախօրեին «Համաս»-ն ազատ է արձակել 17 պատանդի։
Սպիտակ տունը հաստատել է, որ ռազմական գործողությունների քառօրյա դադարի պայմաններից մեկը Կարմիր խաչի աշխատակիցներին Գազայի պատանդներին այցելելու թույլտվությունն է։
Իսրայելական լրատվամիջոցները հայտնում են, որ Թել Ավիվը ստացել է 11 պատանդներից բաղկացած վերջին ցուցակը, որոնք պետք է ազատ արձակվեն նոյեմբերի 27-ին՝ 52 օր գերությունից հետո։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իսրայելն ու «Համաս»-ը շարունակում են բանտարկյալներ ու պատանդներ փոխանակել