Նոյեմբերի 24-ի երեկոյան Գազայի հատվածից պատանդներ են տեղափոխվել Եգիպտոս։ Կատարի արտգործնախարարության մամուլի խոսնակը X սոցցանցում գրել է, որ ազատ են արձակվել իսրայելցի 13 պատանդներ՝ կանայք ու երեխաներ, ինչպես նաև Թայլանդի 10 քաղաքացիներ և Ֆիլիպինների մեկ քաղաքացի։
Իսրայելական կողմը իր մեկուսարաններից պետք է ազատ արձակի 39 պաղեստինցու՝ կանանց ու անչափահասների։
Նույն օրը առավոտյան ուժի մեջ է մտել Իսրայելի ու Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Համաս» խմբավորման միջև 4-օրյա հրադար հաստատելու և պատանդների ու կալանավորների մի մասի փոխանակման համաձայնությունը։
Մանրամասները տե՛ս ստորև.