«Ադրբեջանը միշտ հարգել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը»
Ամերիկայի Միացյալ Նահանգների միակողմանի մոտեցման հետևանքով այդ երկիրը կարող է կորցնել միջնորդի իր դերը, այսօր հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարությունը։
Ըստ արտաքին քաղաքական գերատեսչության՝ ԱՄՆ Ներկայացուցիչների տան արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Եվրոպայի հարցերով ենթահանձնաժողովում նախօրեին տեղի ունեցած լսումների ընթացքում ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ՛Բրայանը հանդես է եկել «անհիմն հայտարարություններով»։
«Կարևոր է նշել, որ այս պայմաններում մենք հնարավոր չենք համարում 2023 թվականի նոյեմբերի 20-ին Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների մակարդակով հանդիպում անցկացնելը»,- նշվում է հայտարարությունում:
Գերատեսչությունը նաև պնդում է, թե «Ադրբեջանը միշտ հարգել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը»:
Բարձրաստիճան ամերիկացիների այցերն այս պայմաններում «աննպատակահարմար են»
Հաշվի առնելով Օ՛Բրայանի մեկնաբանությունները՝ Բաքուն հայտարարում է, թե «նման պայմաններում Ադրբեջան ԱՄՆ-ի բարձրաստիճան ներկայացուցիչների այցերի հնարավորությունն անտեղի է համարում»։
«Ինչ վերաբերում է այն հայտարարությանը, որ ամերիկյան կողմն իր նախաձեռնությամբ հետաձգել է Ադրբեջանի հետ երկկողմ հանդիպումներն ու բարձր մակարդակի շփումները, և որ մեր երկկողմ հարաբերությունները չեն կարող նույնը լինել, ապա մենք կցանկանայինք նշել, որ հարաբերությունները չեն կարող միակողմանի լինե: Այսպիսով, նույն մոտեցումը հավասարապես կկիրառվի նաև Ադրբեջանի կողմից։ Նման պայմաններում մենք աննպատակահարմար ենք համարում նաև Ադրբեջան ԱՄՆ-ի բարձր մակարդակի ներկայացուցիչների այցերը»,- նշվում է մեկնաբանության մեջ։
Ավելի մանրամասն՝ այստեղ.
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանը Բաքվի հետ բանակցությունները Վաշինգտոնում շարունակելու հնարավորություն է տեսնում