Հնարավորություն կա նաև Վաշինգտոնում շարունակելու խաղաղության պայմանագրի բանակցությունները, երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Հայաստանը պատրաստակամ է, հուսանք, որ այդպիսի հանդիպում տեղի կունենա», - ասել է Գրիգորյանը:
ԱԽ քարտուղարը հիշեցրել է, որ վերջերս տարածաշրջանում էր Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոն։
«Նա քննարկում էր հնարավոր հանդիպումները: Իհարկե, դրանք վերջնական չեն, բայց այցի նպատակներից մեկը հանդիպում կազմակերպելն է»:
Հարցին, թե ինչո՞ւ ոչ Մոսկվայում, Գրիգորյանը պատասխանել է.- «Մենք գնում ենք այնտեղ, որտեղ կարևոր ենք համարում և որտեղ այս պահին հնարավորություն ենք տեսնում, որտեղից մեզ հստակ առաջարկներ են եղել: Ես տեղյակ չեմ Մոսկվայից առաջարկների մասին»: