Ռուսաստանի ազատ ոճի ընբշամարտի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ջամբոլատ Տեդեևի նախաձեռնությամբ նրա հայրենի Ցորբիս գյուղում տեղադրվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի բրոնզե արձանը։
Տեդեևը երիտասարդների այց է կազմակերպել ու արձանի մոտ նրանց պատմել Վլադիմիր Պուտինի և 2008 թվականի իրադարձությունների մասին։
2020-ին Տեդևի նախաձեռնությամբ նույն վայրում տեղադրվել էր սովետական բռնապետ Ստալինի արձանը։
Baeston տելեգրամ ալիքի հրապարակած տեսանյութը ցույց է տալիս, որ Պուտինի ու Ստալինի արձանները իրար մոտ են գտնվում։
Իսկ Հարավային Օսիայի կենտրոն Ցխինվալում Պուտինի անվան փողոց կա։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արցախի հայերի էթնիկ զտումների ֆոնին Մոսկվան ընդգծված ուշադրություն է դարձնում Աբխազիային ու Հարավային Օսիային