Մատչելիության հղումներ

Մոսկվան անում է հնարավորը, որ Չինաստանն ու Հնդկաստանը ճանաչեն Աբխազիայի և Հարավիայի Օսիայի անկախությունը․ Կարասին


Գրիգորի Կարասին, արխիվ
Գրիգորի Կարասին, արխիվ

Ռուսաստանն անում է ամեն հնարավորը, որպեսզի մյուս երկրները, այդ թվում՝ Չինաստանը և Հնդկաստանը «շարժվեն դեպի Հարավային Օսիայի և Աբխազիայի ճանաչման ճանապարհով», Ցխինվալում հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինը։

Կարասինը Հարավային Օսիայում մասնակցում է Ռուսաստանի Դաշնության կողմից Վրաստանից անջատված տարածքի ճանաչման 15-ամյակի միջոցառումներին։

«Ռուսաստանը տրամադրել է և կշարունակի տրամադրել Հարավային Օսիային համապարփակ աջակցություն՝ պետականաշինության, անվտանգության, տնտեսական և սոցիալական զարգացման գործում», - հայտարարել է ռուսաստանցի պաշտոնյան։

Չինաստանը և Հնդկաստանը ճանաչում են Վրաստանի տարածքային ամբողջականությունը։

Հուլիսի վերջին Պեկինն ու Թբիլիսին ռազմավարական գործընկերության հաստատման մասին համատեղ հայտարարություն են ընդունել։ Դրանում կողմերը վերահաստատում են հարգանքը բոլոր երկրների ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության նկատմամբ։

XS
SM
MD
LG