Թբիլիսին «լիովին անընդունելի» է համարում Ռուսաստանի նախկին նախագահ, Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի հայտարարությունը, թե Մոսկվան կարող է բռնակցել վրացական երկու անջատված տարածքները՝ Աբխազիան և Հարավային Օսիան, «եթե դրա համար ծանրակշիռ պատճառներ լինեն։
Մեդվեդևն օգոստոսի 23-ին «Արգումենտի ի ֆակտի» թերթում հրապարակված իր հոդվածում կարծիք է հայտնել, որ այդպիսի պատճառ կարող է դառնալ Վրաստանի հնարավոր անդամակցությունը ՆԱՏՕ-ին։
«Սա կտրականապես անընդունելի հայտարարություն է, որը մենք լսել ենք Վրաստանի տարածքները օկուպացրած պետության ներկայացուցչից»,- կառավարության անունից հայտարարել է «Վրացական երազանք» կուսակցության պատգամավոր Միխեիլ Սարջվելաձեն։