«Իսրայելի բանակը Գազայում աստիճանաբար առաջ է շարժվում ըստ նախապես հաստատված պլանի», - այսօր հայտարարել է երկրի Զինված ուժերի պաշտոնական ներկայացուցիչ, ծովակալ Դանիել Հագարին։
Իսրայելի Պաշտպանության բանակի խոսնակը անդրադարձել է սոցիալական ցանցերով տարածվող տեսագրություններին, որոնցում տեսանելի են Գազայի հիմնական մայրուղով շարժվող իսրայելական տանկերը։
«Անգամ, եթե սոցցանցերում որոշակի տեղեկություններ հայտնվեն, մենք չենք պատրաստվում խոսել այն կոնկրետ բնագծերի մասին, որոնցում այս պահին գտնվում են իսրայելցի զինվորականները», - հայտարարել է Հագարին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իսրայելը շարունակում է ընդլայնել ռազմական գործողությունները Գազայի հատվածում