Մատչելիության հղումներ

Իսրայելում ՌԴ դեսպանին բողոքի նոտա է հանձնվել


Իսրայելում Ռուսաստանի դեսպան Անատոլի Վիկտորով, արխիվ
Իսրայելում Ռուսաստանի դեսպան Անատոլի Վիկտորով, արխիվ

Իսրայելում Ռուսաստանի դեսպան Անատոլի Վիկտորովը երեկ կանչվել է Իսրայելի արտգործնախարարություն։ Նրան բողոքի նոտա է հանձնվել՝ պաղեստինյան արմատական «Համաս» կազմակերպության պատվիրակության Մոսկվա կատարած այցի կապակցությամբ, հայտնում է Իսրայելի արտգործնախարարության մամուլի ծառայությունը։

Ըստ Իսրայելի՝ «Համաս»-ի առաջնորդներին Մոսկվայում հյուրընկալելը, որոնք անմիջականորեն պատասխանատու են հոկտեմբերի 7-ի արյունալի ահաբեկչության, ավելի քան 1400 իսրայելցիների սպանության համար, իսրայելցիների դեմ ահաբեկչությունը օրինականացնելու տպավորություն է ստեղծում»։

Հոկտեմբերի 26-ին Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնեց, որ «Համաս»-ի ներկայացուցիչները Մոսկվայում են, նրանք հանդիպել են Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի երկրների հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովի հետ և որ ռուսական կողմը շարժման ներկայացուցիչների հետ հանդիպմանը, մասնավորապես, քննարկել է պատանդների ազատ արձակման և Գազայի հատվածից ռուսների տարհանման հարցեր։

Իսրայելը կտրուկ դատապարտել է այս այցը և Մոսկվայից պահանջել անհապաղ հեռացնել «Համաս»-ի ներկայացուցիչներին երկրից։

XS
SM
MD
LG