Իսրայելի պաշտպանության բանակը կիրակի առավոտյան հայտարարել է, որ շարունակում է ընդլայնել ռազմական գործողությունները Գազայի հատվածում։ Հաղորդվում է, որ հյուսիսում «Համաս»-ի ստորաբաժանումների հետ բախումներ են տեղի ունեցել, որոնց հետևանքով երկու իսրայելցի զինվոր է վիրավորվել։
Նշվում է, որ վերջին 24 ժամվա ընթացքում ավիահարվածներ են հասցվել Գազայում «Համաս»-ի ավելի քան 450 օբյեկտների վրա։ Հաղորդվում է նաև, որ այստեղ են ուղարկվել հարյուրավոր լրացուցիչ զինվորներ և տասնյակ միավոր զինտեխնիկա։
Իսրայելի իշխանությունները ուրբաթ հայտարարեցին գործողության «ընդլայնման» մասին։ Սակայն դեռ պարզ չէ, թե ինչ մասշտաբներ կունենան Գազայում ցամաքային գործողությունները։