Պեմզաշենում կնոջ և երկու երեխաների սպանության գործի նախաքննությունն ավարտվել է

Ոստիկանները դեպքի վայրում, Պեմզաշեն, 9-ը նոյեմբերի, 2023թ.

Մոտ մեկ տարի առաջ Շիրակի մարզի Պեմզաշեն բնակավայրի բնակչուհու և վերջինիս երկու երեխաների սպանության, 12 տարին չլրացած աղջիկ երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ, ավազակություն կատարելու, քրեակատարողական հիմնարկում պահվող անձի կողմից կտրող-ծակող գործիք պատրաստելու և պահելու դեպքերի առթիվ քննվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է, հաղորդում է Քննչական կոմիտեն:

ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնում իրականացված քննչական և ապացուցողական մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքերի բոլոր հանգամանքները, ասված է հաղորդագրությունում, որտեղ դրանք մանրամասն շարադրված են:

Պեմզաշենի բնակիչներ Ա.Բ.-ին, ով մտերիմ հարաբերությունների մեջ է գտնվել սպանված Զ.Մ.-ի ամուսնու հետ, և իր ազգական Վ.Բ.-ին մեղադրանքներ են ներկայացվել Քրեական օրենսգրքի 155-րդ («Սպանությունը»), 252-րդ («Ավազակությունը»), 198-րդ («Սեքսուալ բնույթի բռնի գործողությունները») և 512-րդ («Ձերբակալվածներին կամ կալանավորվածներին պահելու վայրում կամ քրեակատարողական հիմնարկում պահվող անձի կողմից կյանքի կամ առողջության համար վտանգ ներկայացնող առարկաներ պատրաստելը, ձեռք բերելը, պահելը, կրելը, իրացնելը կամ այդպիսի առարկաներ փոխանցելը») հոդվածների մի շարք կետերով: Երկու մեղադրյալներին էլ սպառնում է մինչև ցմահ ազատազրկում:

Վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու համար, ուղարկվել են դատավարական հսկողություն իրականացնող դատախազին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Պեմզաշենում մոր ու երկու երեխաների սպանություն գործով գլխավոր մեղադրյալը մեղսունակ է ճանաչվելԻ՞նչ է սուիցիդալ մտքերով էմոցիոնալ խանգարումը. ըստ ՔԿ-ի՝ Պեմզաշենի սպանության մեղադրյալն այդ հիվանդությունն ունիԱռանձնակի դաժան սպանություն, սեքսուալ բնույթի բռնի գործողություն, ավազակություն. նոր մանրամասներ Պեմզաշենի ողբերգությունից Պեմզաշենցի կնոջ և նրա երեխաների սպանության մեջ մեղադրվող Վրույր Բարսեղյանը կալանավորվեց