Պեմզաշենցի 31-ամյա կնոջ և նրա երկու երեխաների սպանության կասկածանքով ձերբակալված Վրույր Բարսեղյանը կալանավորվեց․ Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանն այսօր վաղ առավոտյան շարունակեց երեկ մեկնարկած խափանման միջոցի հարցի քննությունը։
Դատարանն անցավ մյուս կասկածյալին՝ Արկադի Բարսեղյանին կալանավորելու հարցի քննությանը։ Այս պահին ընդմիջում է, փաստաբանը ծանոթանում է գործի նյութերին։
Ողջ Հայաստանը ցնցած դեպքի մասին շատ մանրամասներ իրավապահները դեռ չեն հաղորդում։ Պարզ չէ, թե ինչն է եղել դաժան սպանության շարժառիթը։ Ըստ Քննչական կոմիտեի, 31-ամյա կնոջ, նրա 12-ամյա դստեր և 8-ամյա տղայի դիերի վրա կտրած-ծակած վերքեր են եղել, ընդ որում՝ կնոջ և որդու ձեռքերը կապված են եղել։
Անցած շաբաթ տեղի ունեցած սպանությունից հետո քրեական գործ էր հարուցվել սպանության և անչափահասի սպանության հոդվածներով։