Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղի բնակչուհու և վերջինիս երկու երեխաների սպանության կասկածանքով ձերբակալվել է մարզի 32-ամյա բնակիչ, հայտնում է Քննչական կոմիտեն:
Պեմզաշեն գյուղում նոյեմբերի իննին իրենց տանը հայտնաբերվել էին 31-ամյա կնոջ ու նրա երկու՝ 8 և 12-ամյա երեխաների դիերը։
Նախաքննությունը շարունակվում է:
Հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի155-րդ հոդվածի 1-ին (Սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելը) և155 հոդված 2-րդ մասի 5-րդ (Անչափահասի սպանությունը) կետերով։
155-րդ հոդվածի առաջին մասը նախատեսում է առավելագույնը15 տարվա, երկրորդը՝ առավելագույնը 20 տարվա կամ ցմահ ազատազրկում։