Վրաստանի Սահմանադրական դատարանը բավարարեց երկրի նախագահին իմփիչմենթի ենթարկելու դիմումը

Վրաստանի Սահմանադրական դատարանը հրապարակում է իր որոշումը, Բաթումի, 16-ը հոկտեմբերի, 2023թ.

Վրաստանի Սահմանադրական դատարանը բավարարել է երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի իմփիչմենթի՝ պաշտոնանկության մասին խորհրդարանի մի խումբ պատգամավորների ներկայացրած դիմումը։

Սահմանադրական դատարանի անդամները քվեների 6 կողմ, 3 դեմ հարաբերակցությամբ այսօր վճռել են, որ Զուրաբիշվիլին խախտել է երկրի Հիմնական օրենքը՝ արտերկրյա շրջագայությունների մեկնելով առանց կառավարության թույլտվության։

Դատարանի որոշումից հետո երկշաբաթյա ժամկետում Զուրաբիշվիլիի իմփիչմենթի հարցը պետք է քննի երկրի խորհրդարանը։

Զուրաբիշվիլիի պաշտոնանկության համար Վրաստանի 150-հոգանոց խորհրդարանում պետք է առնվազն 100 քվե հավաքվի։ Վրացական աղբյուրների փոխանցմամբ՝ այս պահին երկրի իշխող կուսակցությունը խորհրդարանում նման քանակությամբ ձայներ չունի։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Իշխող ուժը «չար է և վիրավորված նախագահից»․ Զուրաբիշվիլի Զուրաբիշվիլիի գործի վերաբերյալ եզրակացությունը ՍԴ-ն կհրապարակի հոկտեմբերի 14-15-ըՎրաստանի ՍԴ-ում մեկնարկել են նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին իմփիչմենթի ենթարկելու լսումները