Մատչելիության հղումներ

Իշխող ուժը «չար է և վիրավորված նախագահից»․ Զուրաբիշվիլի


Սալոմե Զուրաբիշվիլին մեկնաբանել է Վրաստանի Սահմանադրական դատարանում նախագահի իմփիչմենթի հարցով լսումները։ Վրաստանի նախագահի գնահատմամբ՝ դատարանում «Վրացական երազանքի» ներկայացուցիչների բոլոր հայտարարությունները «զուտ քաղաքական բնույթի են»։

«Նրանք չար են և վիրավորված նախագահից։ Փաստացի կամ իրավական փաստարկներ չեն ներկայացվում։ Հուսով եմ, որ Սահմանադրական դատարանը թույլ չի տա, որ նախագահը արտաքին հարաբերություններում լինի անգործունակ և դառնա կառավարության թույլտվության պատանդը։ Եթե անգամ Սահմանադրության խախտման փաստը հաստատվի, դա չի արդարացվի և վստահության չի արժանանա հասարակության կողմից»,- հայտարարել է Զուրաբիշվիլին։

Նրա կարծիքով՝ նախագահի պասիվությունը «կոնկրետ իրավիճակում կարող է ավելի կործանարար լինել և վնասել պետության և երկրի արտաքին քաղաքականությանը»։

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ավելի վաղ հայտարարել է, որ նախագահը դիտավորյալ խախտել է օրենքը, «սադրանք» կազմակերպել և դրդել կառավարությանը իմփիչմենթի գործընթաց սկսել

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG