Վրաստանի իշխող ուժի 80 պատգամավոր միացել է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին իմփիչմենթի ենթարկելու միջնորդությանը, փաստաթուղթն ուղարկվել է Սահմանադրական դատարան։
«Վրացական երազանքի» պատգամավորները փաստաթղթում նշում են, որ նախագահ Զուրաբիշվիլին խախտել է Սահմանադրությունը, մասնավորապես առանց կառավարության հետ համաձայնեցնելու այցելել է օտարերկրյա պետություններ։
Այժմ Վրաստանի բարձրագույն դատական ատյանը մեկ ամսվա ընթացքում պետք է եզրակացություն պատրաստի։ Եթե պատասխանը դրական լինի, ապա պատգամավորները պետք է քվեարկեն նախագահ Զուրաբիշվիլիին պաշտոնանկ անելու առաջարկությանը։
Նախագահի իմփիչմենթի համար պահանջվում է 100 քվե, մինչդեռ գործընթացը նախաձեռնած իշխող մեծամասնությունը խորհրդարանում նույնքան մանդատ չունի։