Մատչելիության հղումներ

Զուրաբիշվիլիի գործի վերաբերյալ եզրակացությունը ՍԴ-ն կհրապարակի հոկտեմբերի 14-15-ը


Վրաստանի նախագահի կողմից Սահմանադրության հնարավոր խախտման գործի վերաբերյալ եզրակացությունը կհրապարակվի հոկտեմբերի 14-15-ը, հայտարարել է Սահմանադրական դատարանի դատավոր Գիորգի Թևդորաշվիլին։

«Իհարկե, գործը կարևոր է, և դատարանը Սահմանադրությամբ նախատեսված մեկամսյա ժամկետում եզրակացություն կտա։ Ժամկետը հաշվվում է հայցադիմումը դատարան ներկայացնելու պահից, դա նշանակում է, որ մինչև հոկտեմբերի կեսը եզրակացությունը պետք է պատրաստ լինի։ Ինչ վերաբերում է հնչող գնահատականներին, թե այս գործը իրավաբանական ֆակուլտետի առաջին կուրսի նյութ է... կողմերն իրավունք ունեն գնահատականներ տալու»,- ասաց դատավորը։

Հոկտեմբերի 4-ին Սահմանադրական դատարանը վերսկսել է «Վրացական երազանքի» պատգամավորների ներկայացրած հայցի վերաբերյալ լսումները։ Նրանք կարծում են, որ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին խախտել է Սահմանադրությունը՝ առանց կառավարության համաձայնության հանդիպելով Գերմանիայի և Ֆրանսիայի նախագահների, ինչպես նաև Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի հետ։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ներկա չէ դատավարությանը։

Եթե Սահմանադրական դատարանը որոշի, որ Զուրաբիշվիլին խախտել է Սահմանադրությունը, գործընթացը կտեղափոխվի խորհրդարան։ Նախագահին իմպիչմենտ հայտարարելու համար անհրաժեշտ է խորհրդարանի երկու երրորդի՝ այսինքն՝ 100 պատգամավորի քվեն։ «Վրացական երազանքն» այս փուլում չունի անհրաժեշտ թվով ձայներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG