Սեպտեմբերի 28-ին Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության նկատմամբ ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի ենթադրյալ խախտման հարցով Ադրբեջանի դեմ հայց է ներկայացրել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան:
Այդ մասին տեղեկությունը սեպտեմբերի 29-ին տեղադրվել է դատարանի պաշտոնական կայքէջում:
«Հայաստանը՝ վկայակոչելով Կանոնադրության 41-րդ հոդվածը և Դատարանի Կանոնակարգի 73-րդ հոդվածը, դատարան է ուղարկել ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայով ամրագրված իրավունքները պահպանելու և պաշտպանելու համար ժամանակավոր միջոցներ կիրառելու միջնորդություն»,- ասվում է հաղորդագրությունում:
Հայաստանը ՄԱԿ-ի դատարանին կոչ է անում հաստատել Ադրբեջանի հանձնառությունը՝ հրաժարվելու «ցանկացած գործողությունից, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն ուղղված է մնացած էթնիկ հայերին Լեռնային Ղարաբաղից տեղահանելուն»:
Երևանն ակնկալում է, որ Բաքուն «ձեռնպահ կմնա պատժիչ միջոցներ ձեռնարկելուց Լեռնային Ղարաբաղի ներկայիս կամ նախկին քաղաքական ներկայացուցիչների կամ զինվորականների նկատմամբ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքուն սկսեց Ղարաբաղում զինվորականների ձերբակալություններըԲացի այդ, հայկական կողմը հայցի տեքստում ներառել է սեպտեմբերի 19-ից հետո իրենց կողմից օկուպացված տարածաշրջանի քաղաքացիական օբյեկտներից ադրբեջանցի զինվորականների և իրավապահ մարմինների ներկայացուցիչներին դուրս բերելու պահանջը։
Հայաստանը նաև պնդում է, որ Ադրբեջանը չպետք է փոփոխի կամ ոչնչացնի 1915 թվականի Հայոց ցեղասպանության հիշատակը հավերժացնող որևէ հուշարձան կամ որևէ այլ հուշարձան կամ հայկական մշակութային արտեֆակտ կամ վայր, որը գտնվում է Լեռնային Ղարաբաղում։
Հայցում նշվում է, որ Բաքուն պետք է ՄԱԿ-ի դատարան ներկայացնելու օրվանից մեկ ամսվա ընթացքում զեկուցի դրա իրականացմանն ուղղված միջոցառումների մասին, այնուհետև երեք ամիսը մեկ տեղեկացնի այդ մարմնին, մինչև գործի վերաբերյալ որոշում կայացվի։
Հայաստանը նաև խնդրել է Դատարանին վերահաստատել իր կայացված որոշումներով Ադրբեջանի վրա դրված պարտավորությունները, մասնավորապես՝ 2022 թվականի դեկտեմբերի 7-ին և 2023 թվականի փետրվարի 22-ին ընդունված։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ինչո՞ւ Ադրբեջանը չի բացահայտում ռեինտեգրացիայի պլանը. փաստաթուղթը քննարկվում է փակ դռների ետևում ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բազում հարցեր վերաինտեգրման և Լեռնային Ղարաբաղ դիտորդական այցի շուրջ