Մատչելիության հղումներ

Գորիսում և Վայքում շարունակում են ընդունել Արցախից տեղահանված ընտանիքներին


Գորիսում և Վայքում շարունակում են ընդունել Արցախից տեղահանված ընտանիքներին։ Բնակչության մեծ մասն արդեն եկել է։

Շուրջ 18 հազարն արդեն տեղավորվել են տարբեր կացարաններում, միայն մոտ 9 հազարը՝ Կոտայքի և Արարատի մարզերում։

Կառավարության այսօրվա տվյալներով՝ առավոտյան ժամը 06:00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 84 հազար 770 անձ է ժամանել Հայաստան։

Երեկ ուշ գիշեր Ստեփանակերտից ավտոբուսներով Հայաստան են տեղափոխվել նաև այն արցախցիներն, ովքեր մեքնենար կամ վառելիք չունեն ու օրերով տարհանման են սպասել։

Ճանապարհներին խցանումները շարունակվում են։ Տեղահանվածները «Ազատությանը» պատմում էին ճանապարհների դժվարությունների մասին, ասում էին բացի խցանումները նաև ճանապարհներին մահվան, դժբախտ պատահարների այլ դեպքեր էլ կան։

«Հանրապետական հիվանդանոցի ավտոբուսներով եկանք հիվանդների հետ, մեկն էլ մեջը մահացավ, շտապօգնության ուրիշ մեքենա տրամադրեցին, դրեցին մեջը տարան։ Էրեխեքը վախեցան։ Ես էլ ունեմ հինգ բալիկ, երկուսը՝ հաշմանդամ՝ չեն քայլում, երկուսը՝ չեն խոսում, տուն չունենք, չգիտեմ ուր ենք գնալու, երևի գնանք վերականգնողական կենտրոն մոտ երկու ամիս մնանք, հետո չգիտենք», - ասաց «Ազատության» զրուցակիցներից մեկը։

Հարցազրույցները՝ տեսանյութում

XS
SM
MD
LG