«Մրցակցային պայմաններում՝ ընտրողների ցածր հետաքրքրությամբ»․ դիտորդներն ամփոփում են ընտրությունների ընթացքը

Ավագանու երեկվա ընտրություններն անցել են մրցակցային պայմաններում՝ ընտրողների ցածր հետաքրքրությամբ․ սա է տեղական դիտորդների եզրակացությունը երեկվա ընտրությունների վերաբերյալ։

Երեկ դիտորդական առաքելություն իրականացրած Արթուր Սաքունցը նկատում է՝ խախտումների թիվը զանգվածային բնույթ չի կրել, «տասովշչիկների» ինստիտուտն էլ, ասում է, «փչացած է»։

«Հեղափոխությունից հետո առաջին անգամ այս ընտրությունում գործի դրվեց վարչական ռեսուրսի կիրառումն ու «տասովշչիկների ինստիտուտը», - ասաց Սաքունցը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Անկախ դիտորդը» հաղորդում է տարբեր խախտումների, նաև «տասովշչիկների» ուղղորդումների մասին

«Անկախ դիտորդ»-ից Դանիել Իոաննիսյանն էլ շեշտեց՝ այդուհանդերձ, 2018-ի ընտրությունների համեմատ որակական փոփոխություն կա՝ շտաբեր ուշ ժամի մուտք գործողներ չեն նկատվել, իսկ «տասովշչիկների» ազդեցությունը որակական առումով ՔՊ-ի ձայների վրա չի ազդել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԿԸՀ-ն ամփոփեց ընտրությունների նախնական արդյունքները, ՔՊ-ն առաջատարն է

«Անկախ դիտորդը» վերլուծելով բոլոր 475 տեղամասերի աղյուսակավորումը հիմքեր ունի ենթադրելու, որ 10/26 տեղամասում քվեարկության արդյունքների մուտքագրման ընթացքում եղել է վրիպակ և «Մայր Հայաստան» դաշինքի ձայնը 49-ի փոխարեն մուտքագրվել է 0, ասաց Իոաննիսյանը նշելով՝ այլ տեղամասերում էական վրիպակներ, կարծես, չկան։

«Ականատեսն» էլ հայտարարում է՝ արդյունքների վրա միտումնավոր ազդելու փորձ չի եղել, իսկ ամենաշատ խախտումները «Քաղաքացիական պայմանագիրն» է թույլ տվել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Դատախազությունն ընթացք է տվել 22 հաղորդման և ահազանգի
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՄԻՊ-ը ստացել է ընտրական գործընթացին վերաբերող 72 հեռախոսազանգ

Մանրամասներն՝ ավելի ուշ