Մատչելիության հղումներ

Բոլոր ընտրատեղամասերի նախնական արդյունքներով՝ 32.57 տոկոսով առջևում է ՔՊ-ը


Քվեաթերթիկների հաշվարկը ընտրատեղամասերից մեկում, Երևան, 17-ը սեպտեմբերի, 2023թ.
Քվեաթերթիկների հաշվարկը ընտրատեղամասերից մեկում, Երևան, 17-ը սեպտեմբերի, 2023թ.

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է բոլոր 475 ընտրատեղամասերում ամփոփված Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները:

Ըստ այդմ՝ 32,57 տոկոսով առջևում է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, երկրորդը «Ազգային առաջընթաց»-ն է՝ 18,89 տոկոսով, երրորդը՝ «Մայր Հայաստան» դաշինքը՝ 15,43 տոկոսով, 11,32 տոկոսով չորրորդն է «Հանրապետություն» կուսակցությունը, հինգերորդը «Հանրային ձայն» կուսակցությունն է՝ 9,68 տոկոսով։

Եթե որևէ կուսակցության կամ դաշինքի հաջողվեր ստանալ 50 տոկոսից ավելի քվե, ապա ընտրական ցուցակի առաջին համարը օրենքի ուժով կդառնար քաղաքապետ։ Հակառակ դեպքում քաղաքապետին կընտրի ավագանին՝ իր կազմից։

Ավագանի մտնելու համար կուսակցությունները պետք է հավաքեին առնվազն 4, իսկ մասնակից միակ դաշինքը՝ «Մայր Հայաստան»-ը՝ 6 տոկոս քվե։

Երևանի ավագանու ընտրությունների ընտրապայքար է մտել 14 քաղաքական ուժ, օրենքի պահանջ է, որ ավագանիում լինի առնվազն երեք ուժ։

XS
SM
MD
LG