ՀՀ ԱԳ նախարարը ԱՄԷ-ում է

Արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր Արաբական Միացյալ Էմիրություններում ԱՄԷ Դաշնային ժողովի նախագահ Սաքր Ղոբաշիին է ներկայացրել տարածաշրջանում կայունության և հարատև խաղաղության հաստատման՝ հայկական կողմի տեսլականը և առկա մարտահրավերները, հատկապես 2020թ. ԼՂ դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմից ի վեր:

Ըստ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության՝ Միրզոյանը շեշտել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի՝ միջազգային մեխանիզմի ներքո հասցեագրման կարևորությունը։

Անդրադառնալով 2022թ. դեկտեմբերից Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման և այս տարվա հունիսից Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակչության փաստացի պաշարման հետևանքով ահագնացող հումանիտար ճգնաժամին՝ Միրզոյանն ընդգծել է միջազգային հանրության, այդ թվում՝ միջազգային խաղաղության և անվտանգության համար առաջնային պատասխանատվություն ունեցող ՄԱԿ Անվտանգության խորհրդի կողմից խնդրի շարունակական հասցեագրման, գործընկերների կողմից հասցեական դիրքորոշման արտահայտման հրամայականը:

Միրզոյանը Արաբական Միացյալ Էմիրություններում է պաշտոնական այցով։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանը Դուբայի ավիացիոն ցուցահանդեսին մասնակցելու հրավեր է ստացել