Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ:
Հայաստանի ռազմական գերատեսչությունից հայտնում են, որ այցի նպատակն է մասնակցությունը միջազգային պաշտպանական համաժողովին և «ԱՅԴԵՔՍ ԵՎ ՆԱՎԴԵՔՍ 2023» ռազմարդյունաբերական ցուցահանդեսին: