Հայաստանն այս տարվա նոյեմբերին Դուբայի ավիացիոն ցուցահանդեսին մասնակցելու հրավեր է ստացել, տեղեկացնում է Պաշտպանության նախարարությունը։
ԱՄԷ փոխնախագահ, վարչապետ, Դուբայի կառավարիչ, պաշտպանության նախարար Շեյխ Մուհամմադ Բին Ռաշեդ Ալ-Մաքթումի հրավերը Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին փոխանցել է Հայաստանում ԱՄԷ նորանշանակ դեսպան Նարիման Մոհամմեդ Շարիֆ Աբդուլլա Ալմուլլային։
Ըստ Հայաստանի ռազմական գերատեսչության՝ նախարարն ու դեսպանը քննարկել են նաև պաշտպանության ոլորտում հայ-էմիրաթական համագործակցության հարցեր: