«Լեռնային Ղարբաղում հենց այս պահին՝ մեր խոսելու ընթացքում, 120 հազար մարդ իրական միջնադարյան պաշարման մեջ է Լաչինի միջանցքի փակման պատճառով», - այսօր Սլովենիայում, Բլեդի ռազմավարական համաժողովի պանելային քննարկմանը հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
«Մի կողմից մենք ունենք բոլոր ինստիտուտներն ու գործիքները, որոնք հարկավոր են ճգնաժամերն ու կոնֆլիկները ղեկավարելու համար, մյուս կողմից իրական կոնֆլիկների ու ճգնաժամերի պարագայում, մենք տեսնում ենք, որ այս գործիքներն ու ինստիտուտներն արդյունավետ չեն», - ասաց Միրզոյանը։
Ընդգծելով, որ Լաչինի միջանցքը ստեղծված էր Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ ապահովելու համար, և այն անվանելով կյանքի ճանապարհ՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտեց՝ Ադրբեջանն արդեն 8 ամիս է փակել է միջանցքը. ո՛չ դեղորայք, ո՛չ սնունդ, ո՛չ վառելիք չի մտնում Լեռնային Ղարաբաղ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արցախում սովամահության դեպք է արձանագրվել. ՄԻՊ«Բացակայում է քաղաքական կամքն ու հարգանքը միջազգային կանոնների հանդեպ»
«Որպեսզի լավ պատկերացնեք իրավիճակը, այսպես ասեմ՝ մոտ 2 հազար հղի կին, 30 հազար երեխա, ծերեր, առողջական խնդիրներով մարդիկ չեն ստանում սնունդ, դեղորայք։ Ադբեջանը նաև խափանել է գազի ու էլեկտրաէներգիայի մատակարարումները Լեռնային Ղարաբաղ։ Հայտարարություններ են արել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, ՄԱԿ-ի հատուկ փորձագետները, այլ հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպություններ, անկախ փորձագետներ, Եվրոպայի խորհուրդը և այլն։ Բազմաթիվ ինստիտուտներ, հեղինակավոր կառույցներ, կազմակերպություններ, անհատներ փաստել են, որ Ադրբեջանը փակել է Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով ԼՂ-ում առաջացել է հումանիտար ճգնաժամ, որը կարող է վերածվել հումանիտար աղետի։ Այսպիսով՝ հաջորդ քայլը՝ ոչինչ», - հայտարարեց Միրզոյանը։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաև փաստեց՝ ՄԱԿ-ի միջազգային դատարանն՝ այս մոլորակի ամենաբարձր իրավական մարմինը, երկու որոշում է կայացրել, ի՞նչ է հաջորդել՝ ոչինչ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՄԱԿ-ի դատարանը մասամբ բավարարեց Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի դիմումը, միաձայն մերժեց Ադրբեջանինը ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արդարադատության միջազգային դատարանը վերահաստատել է իր փետրվարի 22-ի որոշումը«Այսպիսով խնդիրը ինստիտուները կամ դրանց բացակայությունը չէ, այլ բան է հարկավոր։ Իմ կարծիքով՝ բացակայում է քաղաքական կամքն ու հարգանքը միջազգային կանոնների հանդեպ, ոչ միայն դրանց խախտողի կողմից, այլ բոլորիս կողմից։ Մենք՝ բոլորս, պետք է պատասխանատու զգանք այս կանոնները հարգելու համար, քանի որ այլընտրանքը քաոսն է, այլընտրանքն այն իրավիճակն է, երբ ուժեղն է ճիշտ, ու միշտ կարող է լինել մեկը, որ քեզնից ուժեղ է։ Մեզ համար նորմա՞լ է, ի՞նչ պետք է անենք այս իրավիճակը հաղթահարելու համար», - ասաց Միրզոյանը։
Պանելային քննարկմանը ներկա էր նաև Թուրքիայի արտգործնախարար Մեհմեթ Քեմալ Բոզայը, որը Միրզոյանի ելույթին չարձագանքեց և կենտրոնացավ վերջին տարիներին քովիդից, ապա ռուս - ուկրաինական պատերազմի սկսվելուց հետո տարածաշրջանում առկա մարտահրավերների ու մասնավորապես դրանց հաղթահարման գործում Թուրքիայի դերի վրա, այդ թվում՝ սննդի ու էներգետիկ պաշարների մատակարարումների շղթաները չդադարեցնելու առումով։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Հիմա մենակ հացը չի խնդիր, ոչ մի բան չկա». Արցախում հացի խնդիրը սրվում էԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արայիկ Հարությունյանը պնդում է՝ մթերք ստանալու են միայն Լաչինով, Բաքուն ալյուր է ուղարկում Աղդամով