Արդարադատության նախկին նախարար, իրավաբան, «Հանրապետություն» կուսակցության քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանը դատապարտել է համարում Լաչինի անցակետից ռուս խաղաղապահների ներկայությամբ երեք ուսանողներին առևանգելու Բաքվի քայլը։
Զեյնալյանն ընդգծում է՝ դա կատարվում է խաղաղապահների ներկայությամբ, նրանք չեն կատարում իրենց պարտականությունները և, կարծես թե, վերածվել են բանտապանների։
Զեյնալյանի հետ հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև․
«Ազատություն»․ - Ռուս խաղաղապահների ներկայությամբ ադրբեջանցիները 22-ամյա ուսանողի են տարել Լաչինի անցակետից։
Զեյնալյան․ - Իհարկե դատապարտելի է։ Հումանիտար իրավունքի նորմերը խախտվում են, կոնվենցիաները խախտվում են, նաև այստեղ բարոյական նորմեր են խախտվում, խախտվում է նաև նոյեմբերի 9-ի համաձայնագիրը՝ միջպետական պայմանագիրը, որքան էլ դա կոչենք հայտարարություն, դա իր էությամբ, բովանդակությամբ միջպետական պայմանագիր է։ Խաղաղապահների ներկայությամբ է դա իրականացվում․ նրանք չեն կատարում իրենց պարտականությունները և, կարծես թե, վերածվել են բանտապանների։
«Ազատություն»․ - Բա ինչի՞ համար են այնտեղ իրենք։
Զեյնալյան․ - Նրանք այնտեղ են՝ պաշտպանելու համար ադրբեջանական շահերը, ռուս-ադրբեջանա-թուրքական շահերը։
«Ազատություն»․ - Եռակողմ հայտարարությունում այդպես գրված չէ։ Նրանք պետք է վերահսկեն այդ միջանցքը Ադրբեջանն անարգել այդ անցումն ապահովի։
Զեյնալյան․ - Այո՛, նրանք չեն պահպանում նոյեմբերի 9-ի պարտավորության պայմանավորվածությունները և նպաստում են Ադրբեջանի քաղաքականության իրականացմանը Արցախում և Հայաստանի նկատմամբ։ Նրանց նպատակն է՝ ազդեցություն պահպանել Արևմուտքի նկատմամբ՝ իրենց ռեսուրսներով, ճանապարհներով, և դրա համար իրենց անհրաժեշտ է որպեսզի Մեղրին փակված լինի՝ կապ չունենա Արևելքը Արևմուտքի հետ Մեղրիի միջանցքով, Մեղրիի նեղուցով։ Ռուս խաղաղապահների աջակցությամբ, մասնակցությամբ, թողտվությամբ մենք տարածքներ ենք կորցրել․ անմիջապես 2020 թվականին Խծաբերդն ենք կորցրել, այնուհետև Թաղերն ենք կորցրել, Լաչինն ենք կորցրել, իրենց մասնակցությամբ անմիջապես իրենց ներկայությամբ դա տեղի է ունեցել, և նաև եթե կապեք արտաքին քաղաքական զարգացումների հետ գլոբալ, կտեսնեք, որ դրանք անմիջապես մեկը մյուսի հետ կապվում են, նրանք կարծես թե վերածվել են բանտապանների․ Արցախում բանտապանների են վերածվել։
«Ազատություն»․ - Արևմուտքում հակառակն առաջարկո՞ւմ են։
Զեյնալյան․ - Այո՛, այսօր որ մենք ունենք Մեղրին նաև Արևմուտքի ջանքերով է, որ պահպանվել է Մեղրին։
Զեյնալյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.