Մատչելիության հղումներ

Վաղը Փարիզի քաղաքապետը կայցելի Լաչինի միջանցք


Փարիզի քաղաքապետ Անն Իդալգո, արխիվ
Փարիզի քաղաքապետ Անն Իդալգո, արխիվ

Հայաստան է ժամանում Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, որը վաղը Երևանից կուղեկցի հումանիտար բեռները դեպի Լաչինի միջանցք:

Արցախին այդ օգնությունը տրամադրել են Փարիզի և ֆրանսիական մի շարք խոշոր քաղաքների իշխանությունները, գրում է Կովկասում Ֆրանսիայի գործունեությունը լուսաբանող Caucasefrance.com կայքը։

«Մենք կփորձենք տեղ հասցնել առաջին անհրաժեշտության ապրանքներով բեռնված 10 բեռնատար», - ասել է Մարսելի քաղաքապետ Միշել Ռյուբիրոլան:

Պատվիրակության կազմում են նաև Ֆրանսիայի Սենատի անդամ Բրյունո Ռետայոն, Օ-դը-Ֆրանս շրջանի ղեկավար Քսավիե Բերտրանը, Ստրասբուրգի քաղաքապետ Ժաննա Բարսեղյանը և այլք:

XS
SM
MD
LG