Բաքուն պնդում է, թե Արցախի բանակն անցած գիշեր գնդակոծել է Ֆիզուլիի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերը։
Ստեփանակերտն առայժմ չի արձագանքել այս մեղադրանքներին։
Երեկ Պաշտպանության բանակը հերթական ապատեղակտվություն է որակել Բաքվի հայտարարությունը, թե ՊԲ ստորաբաժանումները ժամը 19:20-ից 20։55-ն ընկած ժամանակահատվածում կրակ են բացել Արցախի Ասկերանի և Մարտակերտի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։