Մառախուղի պատճառով Երևան-Կապան-Երևան թռիչքներն այսօր չեն կայացել

Կապանի օդանավակայանը

Ջերմուկում և Կապանում մառախուղի պատճառով չեն կայացել այսօր նախատեսված Երևան-Կապան- Երևան թռիչքները։

«Ատլանտիս» ընկերությունից դժվարացան ասել, թե երբ տեղի կունենա առաջիկա թռիչքը, նշելով, թե հավանբար եկող երկուշաբթի։

Ինչ վերաբերում է արդեն գնված ավիատոմսերին, ապա հաճախորդների ցանկությամբ դրանք կա՛մ ետ են վերադարձվում, կա՛մ թռիչքը այլ օր են տեղափոխում։

Նշենք, որ ընկերությունից ավելի վաղ տեղեկացրել էին, որ այսօր կայանալիք Կապան-Երևան ուղղությամբ բոլոր տոմսերը վաճառվել են։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ընդդիմադիր պատգամավորը խնդրահարույց է համարում այս փուլում Կապանի օդակայանի գործարկումը