Մատչելիության հղումներ

Արայիկ Հարությունյանը և Արմեն Գրիգորյանը ներկայացուցչական չվերթով ժամանեցին Կապան


Լուսանկարը՝ Կառավարության լրատվականի
Լուսանկարը՝ Կառավարության լրատվականի

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ Կապանի օրվա առիթով ներկայացուցչական չվերթով Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից մեկնել է Կապան:

Կառավարության լրատվականի փոխանցմամբ՝ «Սյունիք» օդանավակայանում Հարությունյանին և Գրիգորյանին դիմավորել են Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը և պաշտոնատար այլ անձինք:

Բարձրաստիճան պաշտոնյաները շրջել են «Սյունիք» օդանավակայանում և ծանոթացել ստեղծված պայմաններին:

Վարչապետի աշխատակազմի ղեկավարը և Անվտանգության խորհրդի քարտուղարը մասնակցում են Կապանի օրվա առիթով անցկացվող տոնական միջոցառումներին:

Երկու օր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Կապան թռիչքից, օդանավակայանում շրջայցից ու կանոնավոր թռիչքներ սկսելու հայտարարությունից ընդամենը ժամեր անց ադրբեջանական կողմից անհայտ անձը ավտոմեքենայով եկել էր օդակայանի հարակից տարածք, երեք կրակոց արձակել ու հեռացել, փամփուշտներից երկուսը վնասել են օդանավակայանի պատուհաններից մեկը և տանիքը։

Այդուհանդերձ, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն նախօրեին հաղորդեց, որ այսօր «ՆովԷյր» ավիաընկերության L-410 տիպի քաղաքացիական օդանավով իրականացվելու է ուղևորափոխադրում Երևան-Կապան-Երևան երթուղով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG