Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Սյունիքի մարզ` Երևան-Կապան ավիաչվերթով: Վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանին ուղեկցել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:
«Սյունիք» օդանավակայանում վարչապետին դիմավորել են Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը և պաշտոնատար այլ անձինք:
Նիկոլ Փաշինյանը շրջել է օդանավակայանում և ծանոթացել ստեղծված պայմաններին:
Ըստ հաղորդագրության` օգոստոսի 19-ին` Կապանի օրվա առիթով կլինի Երևան-Կապան ներկայացուցչական չվերթ, որից հետո արդեն հաջորդ շաբաթվանից նախատեսվում են կանոնավոր չվերթներ: