Օգոստոսի 14-ի վթարից տուժած ևս մեկ քաղաքացի է մահացել հիվանդանոցում

Շիրակի մարզում օգոստոսի 14-ին տեղի ունեցած վթարից տուժածներից ևս մեկը հիվանդանոցում մահացել է։

Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ բժիշկներին չի հաջողվել փրկել ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացու կյանքը։

Նախարարությունը նաև տեղեկացնում է, որ տուժածներից մեկը շարունակում է բուժումը վերակենդանացման բաժանմունքում, նրա առողջական վիճակը կայուն ծանր է, բարելավում է նկատվում, իսկ բժշկական կենտրոնների տարբեր բաժանմունքներում բուժում ստացող 3 տուժածի առողջական վիճակը գնահատվում է կայուն կամ միջին ծանրության:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Խոշոր վթար Երևան-Գյումրի ճանապարհին. 11 մարդ զոհվել է, 5-ի կյանքին վտանգ է սպառնում

Երևան-Գյումրի ավտոճանապարհին «ԶԻԼ» բեռնատար և Volkswagen մարդատար ավտոմեքենաների բախման հետևանքով 11 մարդ է զոհվել, 6 մարդ ծանր կամ ծայրահեղ ծանր վիճակում հոսպիտալացվել է:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևան-Գյումրի ճանապարհին վթարից 11 մարդ է զոհվել, 6-ի կյանքին վտանգ է սպառնում