Դատախազը մեղադրանք է առաջադրել բեռնատարի վարորդին, որի մեքենան անցած շաբաթավերջին Գյումրի֊Երևան ճանապարհին բախվել էր մարդատար Volkswagen-ին. զոհվել էր 11 մարդ, ևս 6֊ը վիրավորվել:
Ըստ քննիչների, վարորդ Հ.Պ.-ն չի պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները, մասնավորապես, հատել է հոծ գիծը՝ դուրս գալով հանդիպակաց երթևեկության ուղեմաս, հաղորդում է Գլխավոր դատախազությունը:
Եթե առաջադրված մեղադրանքն ապացուցվի, վարորդին սպառնում է 4-8 տարվա ազատազրկում: