Մատչելիության հղումներ

Վարչապետը ցավակցում է բոլոր ավտովթարների զոհերի հարազատներին


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան, պաշտոնական լուսանկար, արխիվ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան, պաշտոնական լուսանկար, արխիվ

«Ցավակցում եմ բոլոր ավտովթարների բոլոր զոհերի բոլոր հարազատներին», - այսօր Ֆեյսբուքում գրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ցնցված եմ Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի լուրից: Ճանապարհային անվտանգության խնդիրը գտնվում է կառավարության օրակարգի առաջնահերթությունների թվում: Ավտոմեքենաների անընդհատ աճող թվի պայմաններում 2022 թվականին 2021-ի համեմատ ճանապարհատրանսպորտային պատահարների զոհերի թիվը նվազել էր», - ասված է գրառման մեջ:

«Շիրակի մարզի վթարին մասնակից երկու ավտոմեքենաները, ըստ նախնական տեղեկությունների, ունեցել են և՛ տեխզննում, և՛ ԱՊՊԱ պայմանագիր, վարորդները ունեցել են իրավազոր վարորդական իրավունքներ: Մնացած հարցերի պատասխանը կտա քննությունը:

Ճանապարհային երթեւեկության անվտանգության մակարդակը ավելացնելու համար ձեռնարկվում են և կձեռնարկվեն լրացուցիչ քայլեր, որոնք կարող են առավել արդյունավետ լինել այդ թվում աշխատանքային, տեխնիկական, ճանապարհային ստանդարտների առավել հետեւողական ներդրման եւ վերահսկման միջոցով», - վստահեցնում է Հայաստանի վարչապետը:

Երևան-Գյումրի ավտոճանապարհին գիշերը տեղի ունեցած ավտովթարի հետևանքով զոհվել է 11 մարդ, ևս 6-ը ծանր կամ ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG