Մատչելիության հղումներ

Օգոստոսի 14-ի վթարի տուժածներից 4-ի վիճակն արդեն բավարար կամ միջին ծանրության է


Ողբերգական վթարը Շիրակի մարզում, 14-ը օգոստոսի, 2023թ.
Ողբերգական վթարը Շիրակի մարզում, 14-ը օգոստոսի, 2023թ.

Շիրակի մարզում օգոստոսի 14-ին տեղի ունեցած վթարի հետևանքով 6 տուժած շարունակում է բուժումը Հայաստանի տարբեր բժշկական կենտրոններում:

Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նրանցից 2-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, բժիշկների գնահատմամբ՝ առողջական ծանր վիճակում:

Մյուս տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար կամ միջին ծանրության: Նրանք բուժումը շարունակում են տարբեր բաժանմունքներում:

Երևան-Գյումրի ավտոճանապարհին «ԶԻԼ» բեռնատար և Volkswagen մարդատար ավտոմեքենաների բախման հետևանքով 11 մարդ է զոհվել, 6 մարդ ծանր կամ ծայրահեղ ծանր վիճակում հոսպիտալացվել է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG