Մոսկվան պնդում է՝ այս գիշեր ուկրաինական բանակը փորձել է հարվածել Ղրիմին

Ղրիմի կամուրջ, արխիվային լուսանկար

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պնդում է, որ այս գիշեր ուկրաինական բանակը փորձել է հարվածել Ղրիմին՝ ավելի քան չորս տասնյակ անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են։

Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը նաև հայտարարել է, որ Կալուգայի շրջանում ուկրաինական հրթիռ է խոցվել։

Ռուսական բազմաթիվ Տելեգրամ ալիքներ գիշերը հաղորդում էին Կալուգայի, Տուլայի և Մոսկվայի շրջանների երկնքում լսվող ձայների մասին, ենթադրելով, որ հակաօդային պաշտպանությունն է աշխատում անօդաչու թռչող սարքերի ուղղությամբ: Մոսկվայի «Վնուկովո» և «Դոմոդեդովո» օդանավակայանները կրկին ժամանակավորապես փակվել էին:

Մոսկվայի «Վնուկովո», «Շերեմետևո», «Դոմոդեդովո» և «Ժուկովսկի» օդանավակայանները գործում են նորմալ ռեժիմով՝ ուրբաթ գիշեր ուժի մեջ մտած սահմանափակումներից հետո, հայտնում է Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը։

Գործակալությունը, ինչպես նախորդ օրերին, չի պարզաբանել, թե ինչի հետ են կապված եղել գիշերային սահմանափակումները՝ դրանք անվանելով թռիչքների անվտանգության ապահովում։ Նշված ժամանակահատվածում թռիչքների մի մասը ուղարկվել են այլ օդանավակայաններ, նշել է գործակալությունը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գիշերը ևս երեք անօդաչու թռչող սարք է արձակվել դեպի Մոսկվա