Մատչելիության հղումներ

Զելենսկին խոստացել է վերադարձնել Ղրիմը


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խոստացել է վերջ տալ Ղրիմի օկուպացիային, ինչպես նաև Ուկրաինային վերադարձնել բոլոր այն տարածքները, որոնք հիմա գտնվում են Ռուսաստանի վերահսկողության տակ։ Այդ մասին նա ասել է Ղրիմի հարցով միջազգային համաժողովում, որին նրա խոսքով՝ ավելի քան 60 երկրներ են մասնակցում։

«Ղրիմի պլատֆորմի հիմնական խնդիրը դեօկուպացիան նախապատրաստելն է։ Մենք գիտենք ինչպես վերադարձնել Ղրիմը, գիտենք՝ քանի քայլ պետք է կատարի մեզանից յուրաքանչյուրը։ Գիտենք, որ դա բարդ, բայց կարևոր խնդիր է։ Մենք տեսնում ենք, որ ելք կա»,- «Ղրիմի պլատֆորմ» համաժողովում ասել է Զելենսկին։

Ռուսաստանը Ղրիմը բռնազավթել է 2014 թվականին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG