Սուրբ Աթոռում նախկին դեսպան Միքայել Մինասյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարացվել, տեղեկացնում է Գլխավոր դատախազությունը։
Ըստ դատախազության՝ Մինասյանը մեղադրվում է առանձնապես խոշոր գումարի՝ շուրջ 333 մլն 861 հազար 167 դրամի լվացման համար։
Մինասյանն անցնում է «Ձորագետ Հիդրոյի» գործով։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երկու տարվա քննությունից հետո դատախազությունը ոչ թե դատարան, այլ՝ լրացուցիչ քննության է ուղարկել «ՁորաՀԷԿ»-ի գործըԴատախազությունը նշում է, որ դեռ 2010-ին Պաշտպանության նախարարությանը պատկանող «Ձորա ՀԷԿ» ՓԲ ընկերության 4 մլրդ 646 մլն 400 հազար դրամ շուկայական արժեքով գույքը 3 մլրդ 600 մլն դրամով օտարվել է Մինասյանի կողմից ղեկավարվող «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերությանը, իսկ Կառավարությունն էլ արտոնություն տալու նպատակով ամիսներ անց փոքր հիդրոէլեկտրակայանների համար սահմանված 10 Մվտ հզորության փոխարեն առավելագույն հզորություն է սահմանել մինչև 30 Մվտ հզորությունը, արդյունքում՝ խոշոր ՀԷԿ հանդիսացող միակ՝ 26,4 Մվտ հզորության «Ձորագետ Հիդրո» ընկերության հիդրոէլեկտրակայանն ընդգրկվել է փոքր ՀԷԿ-երի ցանկում:
Այնուհետև, ըստ Դատախազության, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն էլ փոփոխել է էլեկտրաէներգիայի վաճառքի սակագների հաշվարկման մեթոդիկան և 2012-2016 թվականների ընթացքում «Ձորագետ Հիդրոյի» կողմից Հայաստանում էլեկտրաէներգիա սպառող ֆիզիկական և իրավաբանական անձանցից հավելյալ ստացվել է 3 մլրդ 750 մլն 837 հազար 591 դրամ:
Դատախազությունը նշում է, որ Մինասյանը քողարկել է, որ ընկերության 30 տոկոս բաժնեմասերի իրական շահառուն է, որի արդյունքում 2011-2016 թվականների ընթացքում ստացել է 1 մլրդ 113 մլն 698 հազար 628 դրամ շահաբաժին:
Ստացված գումարներից՝ առանձնապես խոշոր չափերով 333 մլն 861 հազար 167 դրամ գումարն օրինականացնելու նպատակով Միքայել Մինասյանը վերոհիշյալ գումարները միախառնել է իր այլ եկամուտների հետ, ապա տարբեր բանկային գործարքներ կատարելու եղանակներով դրանց հաղորդել է օրինական տեսք, ասված է հաղորդագրությունում։
«Ձորագետ Հիդրո» ընկերությունը հիմնադրվել է Մինասյանի փոխկապակցված անձանց՝ Ա.Պ.-ի և Լ.Ա.-ի կողմից՝ Բրիտանական Վիրջինյան կղզիներում հաշվառված «Էմ Ջի Դի Սի ինք» առևտրային ընկերության և «Վոդ Գրուպ» ՍՊ ընկերության միջոցով 2010 թվականի հոկտեմբերի 27-ին:
Դատախազությունը նաև տեղեկացնում է՝ քանի որ Մինասյանն 2008-ից 2012-ը ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալն էր, իսկ 2013 թվականից մինչև 2018 թվականը՝ Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան, օրենսդրական արգելքին հակառակ է զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ։
«Ձորա ՀԷԿի» գործով առանցքային մեղադրյալներից էր նաև պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։ Երեք տարի շարունակված քննությունից հետո նրա փաստաբանն անցած շաբաթ հայտարարեց, որ դադարեցվել է նրա քրեական հետապնդումը։ Դատախազությունը եզրահանգել է, որ ապացույցները բավարար չեն պնդելու, որ պաշտպանության նախկին նախարարը մեղավոր է տարիներ առաջ «ՁորաՀԷԿ»-ի օտարման գործում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երեք տարվա քննությունից հետո դատախազությունը եզրահանգել է՝ «ՁորաՀԷԿ»-ի գործով Օհանյանը մեղավոր չէՕհանյանն ավելի վաղ «Ազատությանն» ասել էր՝ նախարարությանը պատկանող գույքի օտարման ողջ գործընթացը իրականացրել է Էներգետիկայի նախարարությունը, և ինքը որևէ տեղեկատվություն չի ունեցել՝ ինչու է այն շուկայականից էժան օտարվում և ում է վաճառվում։
«ՁորաՀԷԿ»-ի գործով են անցնում են նաև 2011-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը, տեղակալ Նիկոլայ Գրիգորյանը և անդամներ Շիրազ Կիրակոսյանն ու Մուշեղ Կոշեցյանը։ Նրանք մեղքը չեն ընդունում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Չնայած «ՁորաՀԷԿ»-ի շուրջ աղմուկին` այն այսօր գործում է, մեղադրյալներն էլ ազատության մեջ են