Բելգիան մտահոգված է Լեռնային Ղարաբաղում լարվածության կապակցությամբ, և հստակորեն այս պատմական հակամարտությունից դուրս գալու միակ ճանապարհը բանակցությունների ու կոմպրոմիսների ճանապարհն է, այսօր Երևանում, Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ, հայտարարեց Բելգիայի արտգործնախարար Հաջա Լահբիբը։
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի 2023-ին կազմակերպած հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածությունները դրական առաջընթաց համարելով՝ Հաջա Լահբիբը շեշտեց․ - «Երկու երկրների ղեկավարները հաստատել են երկու երկների սուվերենությունն ու տարածքային ամբողջականությունը, և ես ողջունում եմ ձեր վարչապետի համարձակ հայտարարությունները, որոնք խաղաղության ուղին են բռնել։ Այս հարգանքը պետք է այժմ տեղում հարգվի։ Յուրաքանչյուր պետության պարտավորությունն է իր բնակչության իրավունքը պահպանել, հայ բնակչության իրավունքն ու անվտանգությունը պետք է պահպանվի, և ես ադրբեջանցի իմ գործընկեոջը կհիշեցնեմ այս մասին»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ 86, 6 հազար քառակուսի կիլոմետրը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը․ Փաշինյան«Նոր խորհրդակցություններ պետք է տեղի ունենան Բրյուսելում, ինչպես նաև Երևանում և Բաքվում»
Խաղաղության համաձայնագիրը մոտ է, նաև ասաց Բելգիայի արտգործնախարարը։
«Նոր խորհրդակցություններ պետք է տեղի ունենան Բրյուսելում, ինչպես նաև Երևանում և Բաքվում, և մենք հույսով ենք, որ դրանք պատմական շրջադարձի կհասնեն, և դրան հասնելու համար կարող եք ձեր հույսը դնել Եվրամիության վրա», - ասաց Լահբիբը՝ ողջունելով նաև իր տարածքում Եվրամիության դիտորդական առաքելությանն ընդունելու Հայաստանի որոշումը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Եվրամիության դիտորդներն այսօր ժամանել են Հայաստան«ԼՂ բնակիչների կյանքը վտանգի մեջ է և դա անընդունելի է»
Անդրադառնալով ԼՂ-ում հումանիտար վիճակին, Բելգիայի արտգործնախարարը շեշտեց՝ մտահոգված են հումանիտար իրավիճակով և դրա վատթարացմամբ։
«Լաչինի միջանցքով տեղափոխման սահմանափակումները լուրջ հետևանքներ են ունենում և սովահարության սպառնալիք է առաջացնում», - ասաց Լահբիբը՝ շեշտելով՝ ԼՂ բնակիչների կյանքը վտանգի մեջ է գտնվում և դա անընդունելի է։
«Ադրբեջանի պարտավորությունն է ապահովել ԼՂ բնակիչների անվտանգությունը և Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը։ Բելգիան և Եվրամիությունը կշարունակեն դիվանագիտական շփումներում գործել այս ուղղությամբ», - ասաց Բելգիայի արտգործնախարարը նաև տեղեկացնելով, որ 2024-ի հունվարի 1-ինց Բելգիան կստանձնի Եվրամիության նախագահությունը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արայիկ Հարությունյան. ՄԱԿ ԱԽ նիստը լակմուսի թուղթ է