Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ, կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանը կալանքի տակ կմնա ևս առնվազն երկու ամիս: Դատարանի որոշման մասին Ֆեյսբուքում գրել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը:
Հակակոռուպցիոն դատարանը երեկ ընդմիջել էր Աշոտյանի կալանքը երկարաձգելու հարցով նիստը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արմեն Աշոտյանի կալանքը երկարաձգելու հարցի քննությունը դարձյալ ընդմիջվեց48-ամյա ընդդիմադիր գործչին անցած տարի էր մեղադրանք առաջադրվել, նա յոթ ամիս ազատության մեջ էր և կալանավորվեց միայն այս տարվա հունիսին, երբ քննիչները պնդեցին, որ փորձել է խոչընդոտել գործի քննությունը։
Նախկին իշխանության առանցքային ներկայացուցիչը մեղադրվում է կրթության նախարար լինելու տարիներին փողերի լվացումը, վստահված գույքը հափշտակելը, պաշտոնեական լիազորություններն անցնելը կազմակերպելու համար։
Մեղքը չընդունող Աշոտյանի թիմակիցները պնդում են, որ նա քաղբանտարկյալ է և բանտում է հայտնվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի հարցում վարած քաղաքականությունը կոշտ քննադատելու համար։