Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը մերժել է Հանրապետականի փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանքի բողոքարկումը, հայտնում է փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
«Ինչպես ես հեշտությամբ կանխատեսում էի, վերաքննիչ կոռուպցիոն դատարանը մերժեց իմ բացարկը և վերաքննիչ բողոքը և քաղաքական բանտարկյալ Արմեն Աշոտյանին թողեց կալանքի տակ», - իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
47-ամյա Արմեն Աշոտյանը մեղադրվում է կրթության նախարար լինելու տարիներին փողերի լվացումը, վստահված գույքը հափշտակելը, պաշտոնական լիազորություններն անցնելը կազմակերպելու համար։ Մեղքը չի ընդունում։