Մոսկվան ակտիվորեն համագործակցում է պաշտոնական Բաքվի և Երևանի հետ՝ խաղաղության պայմանագրի նախապատրաստման հարցում։
Այս մասին ճեպազրույցում ասել է Ռուսաստանի արտաքին գերատեսչության տեղեկատվության և մամուլի վարչության փոխտնօրեն Ալեքսեյ Զայցևը:
«Ռուսական կողմն ակտիվորեն օգնում է Բաքվին և Երևանին այս փաստաթղթի պատրաստման գործում՝ օգտագործելով քաղաքական և դիվանագիտական խողովակները բոլոր մակարդակներում։ Ամեն տարի անցկացվում են եռակողմ գագաթնաժողովներ, պարբերաբար հանդիպում են արտաքին գործերի նախարարները, վերջերս էլ է նման հանդիպում կայացել»,- ասել է Զայցևը:
Նրա փոխանցմամբ, Բաքվից և Երևանից հնչող հայտարարությունները հնարավորինս արագ խաղաղության հասնելու հանձնառության մասին, դեռ չեն նշանակում, որ կողմերը պատրաստ են ընդունել որևէ պայմանագիր:
«Մենք դեռ պետք է լուծումներ գտնենք մի շարք բարդ խնդիրների շուրջ»,- ասել է Ալեքսեյ Զայցևը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Հապճեպ մշակված խաղաղ պայմանագիրը տարածաշրջանին հարատև խաղաղություն չի պարգևի». ՌԴ ԱԳՆ ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ի պատասխան Մոսկվայի Վաշինգտոնը կրկին պնդում է՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը հասանելի է