Վաշինգտոնը տեղյակ է Լաչինի միջանցքի անցակետում Վագիֆ Խաչատրյանի կալանավորման մասին, ում մարդասիրական միջազգային կազմակերպության ուղեկցությամբ տեղափոխում էին Հայաստան բուժման նպատակով, «Ամերիկայի ձայնին» հայտնել է ԱՄՆ պետքարտուղարությունը։
68- ամյա արցախցուն ադրբեջանցի սահմանապահները ձերբակալեցին շաբաթ օրը: Վագիֆ Խաչատրյանը, Կարմիր խաչի ուղեկցությամբ, Երևան էր տեղափոխվում հրատապ վիրահատության: Ադրբեջանը հայտարարում է, թե տասը տարի է փնտրում են նրան։ Միջազգային հետախուզման մեջ է։ Ըստ Բաքվի՝ Խոջալուի Մեշալի գյուղում 1991 թվականին Վագիֆ Խաչատրյանը 25 ադրբեջանցի է սպանել։ Խաչատրյանի դուստրը հերքում է Ադրբեջանի մեղադրանքները։ Վագիֆ Խաչատրյանն այժմ Բաքվի հիվանդանոցում է:
Բաքուն այսօր կրկին պնդել է Խաչատրյանին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը՝ նշելով՝ Ադրբեջանի քրեական օրենսդրությամբ մարդկության և ռազմական հանցագործությունների վրա վաղեմության ժամկետը չի տարածվում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքուն պնդում է Վագիֆ Խաչատրյանին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը