Արցախում ապրող ժողովրդի հիմնական մեղքը նրանում է, որ անմեղ է, այսօր հայտարարել է Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն՝ ուղերձով դիմելով Միավորված ազգերի կազմակերպության մշտական անդամ երկրների ղեկավարներին։
«Միայն քաղաքական լուծումները կարող են խաղաղություն բերել տարածաշրջան: Անհապաղ միջոցներ ձեռնարկեք, մենք հավատում ենք ձեզ», - ուղերձում նշել է ԱԺ նախագահը։
Ընդգծելով, որ հազարամյակներ շարունակ ապրել են ադրբեջանցիների հետ կողք-կողքի՝ Թովմասյանը շեշտել է՝ այսօր էլ պատրաստ են հարևանների հետ ապրել «հավասարը՝ հավասարի» սկզբունքով՝ տանկը կփոխարինելով տրակտորով, ինքնաձիգը՝ բահով:
Հիշելով Արցախի նախագահներից մեկի խոսքը, թե «բանտը մարդու համար է»՝ Արցախի խորհրդարանի խոսնակը հակադարձել է՝ նախ թվարկելով՝ 2022-ի դեկտեմբերի 12-ից մինչև 2023-ի հունիսի 15-ը գտնվում են այդ բանտում և 2023-ի հունիսի 15-ից մինչև այս պահը՝ համակենտրոնացման ճամբարում, «սա մարդու համար չէ», - ասել է Թովմասյանը՝ շարունակելով՝ այսօր Արցախի ժողովուրդը կանգնած է հումանիտար աղետի ու գոյութենաբանական խնդրի առջև, վտանգված է նրա ֆիզիկական գոյությունը, կյանքի ամեն մի օրը կարող է դառնալ վերջինը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մեկ ամսից ավելի է ոչ մի կիլոգրամ մարդասիրական բեռ չի մտնում Արցախ